Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Բժշկի կոչման հմայքի գաղտնիքը. armeniamedicalcenter.am

Բժշկի կոչման հմայքի գաղտնիքը. armeniamedicalcenter.am

Առհասարակ, տարածված ձեւաչափ է բժշկի հետ հարցազրույցը, որի ընթացքում բացահայտվում է նրա մասնագիտական իմացությունն ու կատարած աշխատանքը: Մինչդեռ բժշկի կատարած աշխատանքն ու մասնագիտական իմացության արտացոլանքը բուժված հիվանդների առողջական պատկերն է:  Եվ հենց այս նպատակով այցելեցինք  «Արմենիա» ԲԿ սրտաբանական բաժանմունք, որտեղ հնարավորություն ընձեռվեց  բացահայտելու  բժշկի կոչման հմայքի գաղտնիքը:  Իսկ այս հարցում մեզ օգնեցին հիվանդները:

Լարիսա Մախտեսյան

Շուրջ տասը տարի այցելում եմ «Արմենիա» ԲԿ եւ կարծես այս վայրն ինձ համար դարձել է հարազատ օջախ: Տարին երկու-երեք անգամ այցելում եմ հետազոտվելու եւ բուժվելու նպատակով: Այստեղ բոլորը շատ սիրալիր  ու հոգատար են մարդկանց հետ: Աստված երկար կյանք տա «Արմենիա» ԲԿ սրտաբանական բաժանմունքի ղեկավար սիրելի Մայրանուշ Դրամբյանին և ինձ բուժող բժիշկ Առու Տամբային: Այստեղ կա բժշկական անձնակազմի միասնականություն: Վստահեցնում եմ, որ  բուժման մեջ դեղորայքից բացի  շատ կարեւոր է բժշկի հոգատարությունը: Նման  վերաբերմունքի շնորհիվ է,  որ մարդիկ այստեղ ապաքինվում  ու նոր կյանք են ստանում:  Ոչ մի դեղորայք չի կարող դրական ազդեցություն ունենալ առողջության վրա, եթե բացակայում է  բժշկի ջերմ ու հոգատար վերաբերմունքը: Բժիշկը բարձր  կոչում է եւ ուզում եմ, որ մեր կառավարությունը գնահատի այդ արժեքը, որ ունեն մեր բժիշկները: Բաժանմունքի բժիշկները հենց առաջին օրվանից ցուցաբերեցին հոգատարություն, ինչը թույլ տվեց մինչ օրս նրանց վստահել իմ առողջությունը: Չեմ կարող բառերով նկարագրել  Մայրանուշ Դրամբյանի  սերն ու ջերմությունը հիվանդների նկատմամբ: Նույնիսկ միջանցքում  քայլելիս նրա ոտքերի ձայնը,  որ լսում եմ, չեմ կարող նկարագրել, թե այդ պահին ոնց եմ մոռանում ցավերս: «Երկաթե» առողջություն եմ ցանկանում «Արմենիա» ԲԿ սրտաբանական բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որոնց անձնանվեր, մասնագիտական աշխատանքն անգնահատելի է:

Լյովա Գալոյան

Սրտի անբավարարության խնդրով շտապ օգնության մեքենայով ինձ տեղափոխել են «Արմենիա» ԲԿ: Բժիշկներից շատ շնորհակալ եմ, գերազանց են կատարում իրենց աշխատանքը: Շատ հոգատար ու ջերմ վերաբերմունք կա այստեղ: Ինձ որ նոր էին տեղափոխել «Արմենիա» ԲԿ, չէի կարողանում խոսել ու հազում էի անդադար: Հիմա, փառք Աստծո, շատ լավ եմ, ամենակարեւորը, այստեղի բժիշկները կարողացան ինձ բուժել: Տա Աստված, որ մեր մայրաքաղաքի եւ մարզերի  կլինիկաներում նման բարձր հատկանիշներով բժիշկներ աշխատեն: Գոհ եմ այստեղի բուժանձնակազմից՝ բուժքույրերից եւ  բժիշկներից, հատկապես ինձ բուժող բժիշկ Առու Տամբայից: Սրտաբանական բաժանմունքի ղեկավար Մայրանուշ Դրամբյանից  անչափ  շնոհակալ եմ, իր հոգատար վերաբերմունքով իսկական բժիշկ է: Ասածներս լոկ խոսքեր չեն՝  իրականությունն եմ ներկայացնում:

Հակոբ Կարաթորոսյան

Շատ պատահական եկա այստեղ եւ չէի պատկերացնում, որ առողաջական վիճակս ծանր էր: Սրտի գանգատներ ունեի եւ հետազոտման արդյունքում բացահայտվեց, որ ինֆարկտ եմ տանում ու անհրաժեշտություն առաջացավ կատարել սրտի անոթների ստենտավորում: Կլինիկայի ղեկավար Մայրանուշ Դրամբյանի, կարդիոռեանիմատոլոգ Գայանե Պապիկյանի և ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի կողմից առաջարկվել է ստենտավորում պետական պատվերի շրջանակներում “stent for life” ծրագրի սահմաններում, որը բարեհաջող իրականացվեց: «Արմենիա» ԲԿ բժիշկները կյանք տվեցին ինձ, այս հաստատության բժիշկներն արժանի են միայն լավագույնին: Այստեղի բժիշկները հենց սկզբից  իմ մեջ եղած բոլոր վախերն ու կասկածները վերացրեցին: Ինձ դրսեւորած բուժօգնությունն այնքան լավ կազմակերպվեց, որ մոռացա առողջական խնդրիս մասին: Ինքս սիրահայ եմ եւ չգիտեի, որ Հայաստանում նման բժիշկներ կան: Հոգաչափ շնորհակալ եմ «Արմենիա» ԲԿ սրտաբանական բաժանմունքի ղեկավար Մայրանուշ Դրամբյանից: Ուզում եմ նշել, որ «Արմենիա» ԲԿ ինտերվենցիոն սրտաբանը նույնպես սիրիահայ է, ով իր նեղ մասնագիտական կրթությունը ստացել է այս կլինիկայում և, ճակատագրի բերումով, երկար տարիներ անց աշխատում է նույն կենտրոնում: Մի խնդրանք ունեմ մեր պետությունից՝ սիրիահայերին լավ նայեք, թող մնանք էստեղ, արմատակալվենք մեր հայրենիքում: Այս կարգի լավ բժիշկների կարիքը շատ  ունենք, նորից եմ շեշտում, այստեղ աշխատում են լավագույն բժիշկները:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ